ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի փոխնախագահ Ֆրենկ Փալոնեն նամակ է հղել Կոնգրեսի առաջնորդներին՝ կոչ անելով Հայաստանի անվտանգության ոլորտին հավելյալ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը ներառել առաջիկա որևէ նախագծում։ Այդ մասին նա գրել է X-ում (նախկին Twitter):
«Ես ստորագրել եմ երկկուսակցական, երկպալատ նամակ` այն ուղղելով Կոնգրեսի առաջնորդներին։ Նամակով կոչ եմ անում Հայաստանի անվտանգության ոլորտին հավելյալ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը ներառել ֆինանսավորման օրինագծում»,-գրել է նա։
Փալոնեի նամակին են միացել 3 կոնգրեսականներ և 4 սենատորներ։
Նա նշել է, որ ԱՄՆ աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: