Վարչապետի որոշմամբ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 7-8-ը կգործուղվի ԱՄՆ:
Որոշման մեջ նշված է, որ նա կմասնակցի ՄԱԿ-ի գլխամասում Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը:
Նշվում է, որ Նյու Յորքում տեղի կունենա «The Universality of the International Criminal Court: On the importance of ratifying the Rome Statute and the Agreement on the Privileges and Immunities of the ICC» խորագրով կլոր սեղան քննարկում:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։