Դասագրքերի վերաբերյալ արձագանքների հիման վրա լրամշակումներ կարվեն, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին շատ ուշադիր ենք, եկող շաբաթ հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները»,- ասել է նա:
Ըստ նախարարի՝ երեկ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:
Անդրեասյանը նշել է, որ երեկ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ: Քննարկվել են այն արձագանքները, որոնք ստացվել են դպրոցներից, ուսուցիչներից, ինչպես նաև մասնագիտական շրջանակներից և այս ուղղությամբ նաև պլանավորված աշխատանքը հետևյալն է, որ այդ արձագանքների հիման վրա անհրաժեշտ լրաշակումներ արվեն թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, որոնց կարիքը կլինի և դրանք ամբողջությամբ երկրորդ կիսամյակից հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով:
Ինչ վերաբերվում է թղթային տարբերակներին, ապա այս պահին կգնան ներդիրների տարբերակով նկատված վրիպակներն ուղղելու համար, այնուհետև արդեն վերահրատակության ժամանակ կքննարկեն ամբողջական վերահրատարակության խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: