ՀՀ պարեկային ծառայությունը վերջին շրջանում տուգանում է Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց, ովքեր ունեն վրացական վարորդական իրավունք, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է բարձրացրել ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այդ երկքաղաքացիները նախ և առաջ եղել են Վրաստանի քաղաքացիներ, ապա ստացել ՀՀ քաղաքացիություն: Նրանք գալիս-գնում են Հայաստան՝ վրացական վարորդական իրավունքով:
«Այդ մարդկանց գերակշիռ մասը Վրաստանում, այդ թվում՝ Ջավախքում ապրող մարդիկ են, որոնք տարբեր հանգամանքների բերումով գալիս են ՀՀ և տուգանվում»,- ասել է Թորոսյանը:
Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան նշել է, որ կա օրենք և քանի դեռ այն գործում է, պետք է կատարվի:
«Ինչքան ինձ են տեղյակ պահել, դա կապված է մեր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններից բխող օրենսդրությունների հետ: Հնարավոր է՝ զուտ մեր ներքին օրենսդրությունը փոխելով հարցը հնարավոր չլինի լուծել»,- ընդգծել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: