Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվել։ Կառավարության որոշմամբ՝ այդ անձը ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանն է։ Նա այդ պաշտոնում աշխատել է մինչև նախորդ շաբաթ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Արարատ Գրիգորյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2019թ. hոկտեմբերի 31-ին։