Հայաստանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ասված է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը, որը վարելու է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։
Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության շուրջ, կհաշվարկեն դրա ձեռքբերումները և կնշեն կոնկրետ առաջարկություններ ապագայի համար: