Ամերիկյան Foreign Affairs ամսագիրը կոչ է արել Արևմուտքին աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Մոսկվայի ջանքերին։ Եթե միջնորդները չկարողանան Բաքվին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում, կարծում է պարբերականը։
«Այդ ալիքները հիմնովին չեն փոխի Ռուսաստանի առճակատման վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ, բայց նրանք կարող են գոնե նպաստել ավելի լավ ըմբռնմանը և որոշակի հնարավորություններ ստեղծել ռիսկերի կառավարման համար: Արևմտյան պաշտոնյաները պետք է աշխատեն, որպեսզի այդ ալիքները բաց մնան»,- գրել է ամսագիրը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ Երևանի գլխին կախված է «Դամոկլյան սուրը»՝ Զանգեզուր կոչվող միջանցքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների պատճառով, արդեն իսկ իր ինքնիշխան տարածքում նոր հակամարտության սրման մշտական սպառնալիք է։
«Ադրբեջանական զորքերն ամրապնդել են իրենց դիրքերն անմարդաբնակ կիրճին նայող լեռներում, որով անցնում է Նախիջևանի ադրբեջանական էքսկլավ տանող ճանապարհը»,- պարզաբանել է ամսագիրը և վերհիշել 2022 թվականին Ջերմուկում տեղի ունեցած իրադարձությունները։ Foreign Affairs-ը նաև մեջբերել է փորձագիտական գնահատականները, որոնք կանխատեսում են Հայաստանի հարավային շրջանների առանձնացումը երկրի մնացած տարածքից նոր հարձակման դեպքում։
Ըստ ամսագրի՝ եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների դերը բանակցային գործընթացի վերսկսման գործում մեծ է, սակայն նրանց ներգրավվածությունը նույնպես չի կարողանա պաշտպանել Երևանը տարածքային ամբողջականության վտանգից։
«Սակայն նա (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը – խմբ.) կարող է պարզապես որոշել, որ ռազմադաշտը կրկին նախընտրելի է բանակցային սեղանից, և կենտրոնացնի իր ռազմական ուժերը՝ իր մեծացող հավակնություններին հասնելու համար»,- եզրափակում է ամսագիրը։
Դեկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երևանին և Բաքվին հրավիրել է հանդիպումների Մոսկվայում և երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում, ինչին միայն ադրբեջանական կողմից է դրական պատասխան ստացել։ Դեկտեմբերի 7-ին Երևանը դրական էր արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ԱՄՆ պետքարտուղարի առաջարկին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը կազատի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։
Հակակռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել
Հակակռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսր աշխատանքից ազատվելու դիմում է գրել, Armenia Today-ին հաստատել են Հակակոռուպցոն կոմիտեի լրատվական բաժնից։ Խաչատրյանն...