Հայ գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Նախ փորձում է մեղմել այս հարցի հետ կապված միջազգային ճնշումները։ Երկրորդը՝ ուզում է բանակցային փակուղային իրավիճակը տեղափոխել երկկողմ բանակցությունների դաշտ»,- ընդգծել է Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ երկկողմ բանակցությունները Հայաստանի համար վտանգավոր են, քանի որ այդ դեպքում հաղթողի ու պարտվողի խոսակցություն է լինելու։
«Սա նշանակում է, որ լուծելու հարց չի մնացել, որովհետև միջորդների ու բանակցությունների անհրաժեշտություն առաջանում է, երբ կողմերն ունենում են չհամաձայնեցված դիրքորոշումներ։ Այդ դիրքորոշումների համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ։ Դրանք նաև տալիս են հնարավորություն, որ պայմանավորվածությունները երաշխավորվեն»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավորը։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն, իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
Մանրամասները՝ տեսանյութում։