«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառել ինչ-որ անորոշ ձևակերպումներով մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը։
«Երկու կողմն էլ կհամարեն, որ շատ լուրջ նվաճում ունեն, բայց հետո ամեն մեկը կմենաբանի յուրովի։ Սա Ադրբեջանին է պետք, Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ ֆիքսել 29,800 քառ կմ Հայաստան՝ իր հստակ սահմաններով։ Նա չի ուզում դա անել, որովեհտև հնարավորություն ունի անընդհատ առաջ գալ, իր դիրքը դնել, ինչո՞ւ պիտի այս շանսը կորցնի»,- ընդգծել է պատգամավորը։
Ռուստամյանի կարծիքով՝ Ադրբեջանն իր դիմաց թուլացած բանակցող ունի, իսկ ուժի դիրքերից խոսելն ու կատարած գործողությունները դեռ աշխարհի կողմից չեն պատժվել, ուստի նա շարունակելու է իր որդեգրած ճանապարհը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն էր հայտնել, որ ցանկության դեպքում 5-10 օրվա ընթացքում հնարավոր է Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը:
Մանրամասները՝ տեսանյութում։