Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ, գրում է News.am-ը։
«Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում չի նախատեսվում»,- լրատվամիջոցի հարցին ի պատասխան նշել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։