Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերին՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի X-ի հաղորդագրության մեջ։
«Մենք հավատարիմ ենք կողմերի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ուկրաինան աջակցում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերջնական կարգավորմանը խաղաղ և դիվանագիտական միջոցներով»,- ասված է հայտարարությունում։
Դեկտեմբերի 7-ին Երևանն ու Բաքուն համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը կազատի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին՝ 2 ադրբեջանցի զինվորականի։ Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինվորականների անունները։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել էր Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը` այն անվանելով «խոշոր բեկում» երկու երկրների հարաբերություններում։