«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը ծանոթացել են «Խաղաղության պայմանագրին» և հայտարարել դրա վտանգավորության մասին։
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին: Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- ասված է պատգամավորների հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 7-ին Երևանն ու Բաքուն համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը կազատի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին՝ 2 ադրբեջանցի զինվորականի։ Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինվորականների անունները։