Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին հայտարարությունը հույսի շող է: Թող որ երկու երկրների միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքվի։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման և խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու հարցում»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նա:
Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն, իր հերթին, երկու ադրբեջանցի զինվորականի։ Կողմերը նաև հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։