Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիսի չեղարկումը ԶԼՄ-ները կապել են Ավինյանի ու Փաշինյանի «ոչ հարթ» հարաբերությունների հետ:
«Հրապարակի» տվյալներով՝ աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին, հայտնել են, որ Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ինչը նշանակում է, որ գրությունները պետք է հասցեագրվեն Փամբուխչյանին։ Հոդվածի համաձայն՝ նման բան լինում է, երբ քաղաքապետն արձակուրդ է գնում, սակայն Ավինյանն արձակուրդ չի վերցրել:
«Քանի որ կան հսկողականներ` տարբեր վարչությունների վրա, եւ դրանց վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթվա մեջ, դրա համար որոշում կայացվեց հաջորդ երկուշաբթի նիստն անցկացնել, որ ամբողջական պատկեր ունենանք»,- թերթի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը:
Թերթը չի բացառել, որ ոչ մի ինտրիգ էլ չկա, սակայն, մյուս կողմից, հնարավոր է համարել, որ սա Ավինյանին չեզոքացնելու հերթական քայլն է՝ դեֆակտո քաղաքապետ են կարգում առաջին տեղակալին։