ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է, գրում է «Ժողովուրդ»-ը: Պարբերականի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը հերթով այցելելու է նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ նախարարներն այս առիթով իրար են խառնվել ու շտկումներ են անում, բացթողումներն են լրացնում, թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում, որպեսզի Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն և հանկարծ գալիք տարում իրենց պաշտոններին հրաժեշտ չտան: