Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:
«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք»,- լրատվամիջոցին ասել է Բադալյանը:
Դեկտեմբերի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր հունվարին Միրզոյան-Բայրամով հանդիպմանը Խաղաղության պայմանագրի հնարավոր համաձայնեցման մասին։