Հայաստանը չի տրամադրել զանգվածային հաղորդակցությունների ոլորտում միջպետական համաձայնագրի ռուսաստանյան հեռուստաալիքների խախտումների վերաբերյալ հատուկ փաստաթղթային ապացույցներ, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի շինարարության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և ԶԼՄ-ների փոխնախարար Բելլա Չերկեսովայի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի հանդիպումը:
«Հայկական կողմը հայտարարել է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին, ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ Այս փաստերի վերաբերյալ կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերները չեն ներկայացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմն ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումները։