Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից անվտանգության միջոցառումներ են իրականացնում Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, գրել է «Հրապարակ»-ը:
Նշվում է, որ հավաքին ներկա կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Այն կկայանա հայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում՝ Grand hotel Gyumri by apricot-ում, որը երկու օրով ՔՊ-ականներն ամրագրել են:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի որոշմամբ, ժողովը բավականին նեղ կազմով է լինելու: «Մասնակցելու են վարչության, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների և համայնքների ղեկավարներ: Այսինքն՝ հրավիրյալներ չկան, ինչպես նախորդ դեպքերում»,- ասված է հոդվածում։
Թերթի կուսակցական աղբյուրները հայտնել են, որ Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն։