Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ադրբեջանում ամեն ինչ անում են, որ գոնե ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել»,- շեշտել է պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը վատ է տրամադրված, նրան ձեռնտու չէ խաղաղության պայմանագիրը։
Նա նաև հավելել է, որ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ տարածքներում, բոլոր խնդիրները պետք է լուծվեն օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո։
Մանրամասները՝ տեսանյութում