ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել «Մագնիտսկու ցուցակում» Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետանալու հարցը ուղղել բրյուսելյան «աճպարարներին»
«ԵՄ սատարող երկրների ցանկում Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետանալու պատմությունը, այսպես կոչված, նեոգաղութային մտածողության վառ օրինակ են Բրյուսելի քաղաքականության մեջ, և այն, որ արևմտյան հանրությունը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ուղղակիորեն ցանկանում է ներգրավվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- պարզաբանել է Զախարովան։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել։
Նախօրեին ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ի հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։
Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։
Մանրամասները՝ տեսանյութում: