Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում են մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Հոկտեմբերի 24-ին Թեհրանում կայացել էր Միրզոյան-Բայրամով հանդիպումը։