ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչն առաջնային նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության համար, Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Իմ կարծիքով՝ Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռանա Մոսկվայից։ Դա մենք ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիներն ունեն սեփական որոշումներ կայացնելու ազատություն, և նրանք այդպես են որոշել։ Իմ կարծիքով՝ Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ հետ։ Նրանք պահանջում են ավելի մեծ համագործակցություն, նրանք պահանջում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, հարաբերություններում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ավելացում»,- նշել է հատուկ ներկայացուցիչը։
Նա ողջունել է գործընկերների որոշումները։ «Մեր կարծիքով՝ այդ որոշումներն օգուտ են տալիս տարածաշրջանի կայունությանը, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- հավելել է Կոլոմինան։