Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմն ու մյուս աշխատողներն Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգևավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով, գրում է «Ազատությունը»։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը լրատվամիջոցին հայտնել է, որ պարգևավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես միլիարդ դրամ (1,25 միլիոն դոլար) է հատկացվել։
Նշվում է, որ խորհրդարանի խոսնակը նախորդ տարի գրեթե 300 հազար դոլար էր հատկացրել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ու աշխատակիցների պարգևավճարների համար։