Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Նշվում է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:
Այսօր ավելի վաղ Աբդոլլահիանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով, կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների շուրջ։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...