Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, գրում է «Արմենպրես»-ը։
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 25-ին մասնակցել էր նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։