ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ իր ունեցած քննարկումների ողջ փաթեթը։
«Այս այցը կարելի է համարել մեր երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու շատ լավ հնարավորություն, և այս առումով ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ մեր համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումները։ Անշուշտ, այցի ընթացքում հանարվորություն եղավ նաև նախանշել այն ճանապարհները, այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք գալիք տարում»,- նշել է նախարարը։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարբերությունները, և բարձրաստիճան այսպիսի այցերը հենց այդ հարաբերությունների ընկալման դրսևորում են։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ այսօր քննարկումներում անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ ոլորտներ։
«Իհարկե, նշված բոլոր ոլորտներն էլ մեզ համար շատ կարևոր են, բայց ընդգծեմ, որ հատկապես ես և իմ իրանցի գործընկերը վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու հարցը՝ սկզբում մեկ, ապա տարեկան 3 միլիարդ դոլարի հասցնելու՝ համաձայն ՀՀ վարչապետի և Իրանի Իսլամական Հանարապետության նախագահի միջև ձեռք բերված պայամնավորվածությունների»,- ասել է Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը հավելել է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումներին և բռնի տեղահանմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։