Շատերը պնդում են, որ իրական հնարավորություններ կան այս խաղաղության գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, և ես անշուշուտ պետք է համաձայնեմ այս պնդումների հետ, ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք, իսկապես, ունենք խաղաղության հնարավորություն՝ չնայած բազմաթիվ բարդությունների, որ ունեցել ենք, չնայած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին ու ագրեսիվ հռետորաբանությանը։ Մենք, որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կառուցողականությանը զուգահեռ հայկական կողմը կարիք ունի Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը։
«Այնպես որ, այո՛, այդ հնարավորությունը կա, որը կախված է ոչ միայն հայկական կողմի կառուցողական նվիրումից, որը կա, այլ նաև ադրբեջանական կողմի։ Եվ հույս ունենք, որ այդ կառուցողականությունն Ադրբեջանը կդրսևորի, և մենք դրական ազդակներ տեսնում ենք»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկները։
Մանրամասները՝ տեսանյութում։