Երևանը, ենթարկվելով արևմուտքի համոզմանը, փորձում է իր դաշինքը Մոսկվայի հետ փոխանակել անորոշ խոստումներով։ Այս մասին TACC-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ցավոք, պաշտոնական Երևանը, ենթարկվելով արևմտյանների համոզմանը, փորձում է վերափոխել իր արտաքին քաղաքական գիծը և փոխում է Մոսկվայի հետ ժամանակի փորձարկված դաշինքը ոչ թե արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ անորոշ խոստումների համար»,- ասել է նա։
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. հիմա նորից Հայաստանի իշխանությունների կողմից անբարյացակամ քայլերը թվարկելը իմաստ չունի»,- հավելել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։