Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ցատկահարթակ։
«Վաշինգտոնը վաղուց չէր թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ցատկահարթակ»,- նշել է Գալուզինը։ Ռուս դիվանագետը կարծում է, որ «այդ ամենը սկզբունքորեն հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին»։
Նոյեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը «Արևմուտքի առաջարկով կամ հուշումով» ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունը արմատապես վերակողմնորոշելու մտադրությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողությունները «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակ են հետապնդում»։