Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում պայթյունների մասին լուրերից, որոնց հետևանքով զոհվել են ավելի քան 100 անմեղ քաղաքացիներ, ասված է ՀՀ ԱԳՆ ցավակցական ուղերձում։
«Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 188-ի։