Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեցին պաշտոնից։ Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նշենք, որ Ղուլարյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտունում էր նշանակվել 2021 թ. հունվարի 27-ին, իսկ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020թ. դեկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ, որտեղ խիստ դժգոհ էր մնացել Մեդովկա համայնքում կառուցվող դպրոցի մարզադահլիճի շինարարության որակից։
Մանրամասն՝ տեսանյութում։