Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է դեկտեմբերի 30-ի դատարանի որոշումը՝ Բեդիկ Կիրակոսյանին և Փոլ Ջերնազյանին ազատ արձակելու մասին, ովքեր դեկտեմբերի 28-ին ձերբակալվել էին Հայկական թաղամասի վրա 30 զինված սադրիչների հետ բախումից հետո, X-ում (նախկին Twitter) գրել է թաղամասի փրկության շարժումը:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է ոստիկանության միջնորդությունը և չի բեկանել դատարանի որոշումը»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։
Դատարանը նաև հաստատել է, որ դեկտեմբերի 28-ին հայերի վրա հարձակված սադրիչներին վարձել է իսրայելական Xana Capital ընկերությունը, որը հավակնում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգուն»։
Դեկտեմբերի 28-ին «Կովերի այգում» մոտ 30 դիմակավորված սադրիչներ հարձակվել էին հայերի վրա։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հարձակման համար մեղադրել է Xana Capital ընկերության ղեկավարությանը: Արդյունքում իսրայելական ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու հայի, վիրավորվել են մի քանի քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ։