Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, այդ նպատակով հուլիսի կեսերին նա կարող է լքել իր պաշտոնը, այդ մասին նա հայտնել է Sudinfo-ին։
«Ես եվրոպական ընտրություններում հանդես կգամ ռեֆորմիստական շարժում կուսակցությունից։ Ես մտադիր եմ երդում տալ որպես Եվրոպական խորհրդարանի անդամ»,- Միշելի խոսքը մեջբերում է Sudinfo պորտալը։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Շառլ Միշելի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2024 թվականի նոյեմբերին, ընտրությունները տեղի կունենան հուլիսին: Ինչպես նշել է քաղաքական գործիչը, «երկու պաշտոն զբաղեցնելն անհնար է»։
«Ես կկատարեմ իմ պարտականությունները որպես Եվրոպական խորհրդի նախագահ, քանի դեռ հուլիսի 16-ին որպես Եվրոպական խորհրդարանի անդամ երդում չեմ տվել», – պարզաբանել է նա:
Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հունիսի 6-9-ը: