Կարգավորումներ ենք ընդունել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ընկերություններն արագ վերագրանցվեն Հայաստանում և կարողանան շարունակել իրենց գործունեությունը, Armenia Today-ի հարցին ի պատասխանել հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած նախարարությունն օժանդակ ֆունկցիա ունի, բայց որոշակի մասնակցություն ունեցել է գործընթացին:
«Մեր որոշ ծրագրեր ներառել են լրացուցիչ օժանդակող դրույթներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աշխատանքի ընդունելու կապակցությամբ: Օրինակ՝ մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատողներին ներգրավելու ծրագիրը թույլ է տալիս ավելի մեղմ, արագ ընթացակարգով աշխատանքի ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և դրա դիմաց փոխհատուցում ստանալ: Այսինքն՝ գործատուները շահագրգռություն ունեն այդ մարդկանց աշխատանքի ընդունելու համար»,- մանրամասնել է Քերոբյանը:
Նա դժվարացել է Արցախում գործող ընկերությունների կոնկրետ թիվ նշել, քանի որ նախարարի խոսքով՝ դա իրենց առաջնային գործառույթը չէ:
Քերոբյանը հավելել է, որ շարունակում են քննարկումները, փորձում են հասկանալ, թե ինչ այլ ուղղություններով կարող են աջակցել բռնի տեղահանվածներին՝ այդ թվում նաև ձեռնարկատերերին:
Մանրամասները՝ տեսանյութում: