Դեկտեմբերի 23-ին ՔՊ-ական ողջ «էլիտան» հյուրընկալվել է Սևանի կառավարական առանձնատանը և մինչև կեսգիշեր նախատոնական փարթի անցկացրել, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ հավաքին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ներկա չեն եղել գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը և այլ անկուսակցականներ:
«Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է եղել նաև նրա հովանավորյալ՝ ԲՏԱ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը շուտով նախագահականում պաշտոն կստանա»,- նշել է թերթը:
Թերթի աղբյուրը հայտնել է նաև, որ Փաշինյանը «հատուկ խմել է նախագահի կենացը», դգժոհություն չի հայտնել թիմակիցների հետ կապված, կառավարության որոշ անդամների, այդ թվում՝ պաշտոնանկ ԲՏԱ նախարարի հասցեին գովեստի խոսքեր է ասել։