Նիկոլ Փաշինյանը դեռևս չգտի, թե ումով փոխարինել Լոռիի, Արմավիրի նախկին մարզպետներին և «կադրային փնտրտուքի» մեջ է, գրում է «Հրապարակ»-ը։
«ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որևէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի»,- հայտնում է աղբյուրը։
Ըստ հոդվածի՝ Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի և ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։
«Հրապարակի» համաձայն՝ Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր, քանի որ առջևում ընտրական գործընթացներ են, և կարիք կա ուժային մեթոդներով մարզերը բռի մեջ հավաքել։
Թեպետ ՔՊ-ում չեն բացառում Դավիթ Խուդաթյանի նշանակումը ևս, Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից և իր վերաբերմունքը չի թաքցնում։ Առավել բարդ է Լոռիի մարզպետի հարցը, ՔՊ-ում սարսափով են քննարկում, որ մարզպետ կարող են նշանակվել Արեն Մկրտչյանը կամ Արփի Դավոյանը, ովքեր, թերևս, հենց իրենք են նման լուրեր տարածում»,- գրել է թերթը։