2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու, հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե միջին կենսաթոշակը կհավասարեցվի՞ նվազագույն սպառողական զամբյուղին։
«Հաջորդ կենսաթոշակի բարձրացումը նախատեսված է 2025 թվականին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ միջնաժամկետ ծախսային ծրագրերով ներկայացրել են բարձրացում կատարել ու կգնան դրան։
Նա նշեց, որ փոխարենը թոշակառուներն ու նպաստառուները, որոնք գումարներն ստանում են անկանխիկ եղանակով, կարող են 10 տոկոս, սակայն ոչ ավել, քան 5000 դրամ հետվճար ստանալ։
«Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ թվով ենք գերազանցել նվազագույն պարենային զամբյուղը։ Ինչ վերաբերում է միջին կենսաթոշակի ու նվազագույն պարենային զամբյուղի հավասարեցմանը, ապա 10 տոկոս հետվճարի համադրմամբ՝ անցնում է 81 տոկոսը, իսկ առանց համադրման՝ 71 և ավել տոկոսը»,- ասաց Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։