Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ, որոշումն ընդունվել է կառավարությունն այսօրվա նիստում:
Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանն Արմավիրի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերի 21-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։
Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Շրջայցի ընթացքում մի շարք նորակառույց մարզադահլիճներում ու դպրոցներում վարչապետն արձանագրել էր բազմաթիվ բացթողումներ: Հաջորդ օրը կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել էին պաշտոններից: Հաջորդ օրը վարչապետն արդեն Արմավիրի մարզում էր մի շարք շինարարակական բացթողումներ ու թերություններ նկատել: