ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կայքի՝ Freenews.am-ի նկատմամբ, նախաձեռնել անջատել համանուն հեռուստաընկերության հեռուստաեթերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին։
«Սանկցիան կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքը մարել է, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում կմարի կուտակված պարտքն ամբողջությամբ»,- օրաթերթին հայտնել է Մարգարյանը։
Նա դժվարացել է նշել պարտքի չափը, միայն ասել է, որ մինչ պարտքի ամբողջական մարումը ժամանակավոր անջատումներ կլինեն։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: