ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հունվարի 11-ի երկու հրամանագրերով Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին կփոխարինի ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Խաչատուրյանը հրամանագրերն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Առաջին հրամանագրով Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, երկրորդ հրամանագրով այդ պաշտոնին է նշանակել Գևորգյանին։
Գևորգյանն ԱԳ փոխնարար էր նշանակվել 2021 թվականին, որից առաջ եղել էր ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։ Ավելի վաղ՝ 2017-2019 թվականներին, եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը։