Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունվարի 14-ին քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները, տեղեկացնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Քննարկումը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպման շրջանակում։
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ»,- հայտնել են գրասենյակից։
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին։ Հանրային հեռուստաընկերության եթերում Գրիգորյանը հայտարարել էր, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման շուրջ համաձայնություն կա։