Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Էկոպարեկային ծառայությա նստեղծման մասին: Նա ընդգծել է, որ նման ծառայության ստեղծման մասին օրենքն ընդունվել է 2023 թվականին, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սկսել է գործել:
Սիմիդյանի խոսքով՝ ծառայությունը կգործի անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանության տարածքներում:
«Նման ծառայություն ունենալու նպատակը 24-ժամյա հսկողությունն է անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում մեր կենսաբազմազանության պահպանման առումով և ապօրինությունների կրճատման նպատակով»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ գարնանը կմեկնարկեն դասընթացներ, որից հետո ծառայողները կանցնեն աշխատանքի:
Մանրամասները՝ տեսանյութում: