Հայաստանը չի կարող խաղաղության օրակարգից շեղվել ու վերադառնալ պատերազմի օրակարգին, ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր գնալ խաղաղության պայմանագրի, եթե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը 2023 թվականի դեկտեմբերի վերջին օրերին ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որտեղ որոշ հոդվածներով որոշակի հետընթաց կա:
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո, կարծեմ, առաջին հանդիպումը 2021 թվականի հունվարին էր՝ Մոսկվայում, այդ պահից սկսած՝ արդեն իսկ խոսակցություններ գնացել են դրա մասին»,- հիշեցրեց պատգամավորը:
Նա նշեց, որ հետագայում Ադրբեջանն իր առաջարկներն է ուղարկել Հայաստանին խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ապա Հայաստանը… ու այդպես՝ 6-7 «ռաունդ» դա անցել է:
«Եթե այնպես լիներ, որ մենք համաձայնեինք ամեն ինչի հետ կամ մեզ համար ամեն ինչ լավ լիներ, էլ ինչի՞ էինք այս երեք տարին բանակցում, դա էր պատճառը»,- ասաց Պապոյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 10-ին տեղի ունեցած Հունաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանը 2023 թվականի դեկտեմբերի վերջին օրերին ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որտեղ որոշ հոդվածներով որոշակի հետընթաց կա: Նախարարը շեշտել էր, որ վերջնական խաղաղության համար կարևոր է, որ երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: