Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկվող բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, կպահանջի նաև ազատ արձակել Բաքվում ձերբակալված արցախցի քաղաքական գործիչներին, հաղորդում է Ֆրանսիայի խորհրդարանական «Public Senat» հեռուստաալիքը։
«Առաջարկվող բանաձևը կոչ է անում «անվերապահորեն և անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական իշխանություններին, ովքեր կամայականորեն ձերբակալվել են, ինչպես նաև բոլոր ռազմագերիներին»,- ասվում է դրանում:
Բանաձևում առաջարկվում է կանխել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերը՝ Երևանին տրամադրելով «նրա պաշտպանությունն ապահովելու միջոցներ» և «եվրոպական մակարդակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ռեժիմ սահմանելով»։
«Լեռնային Ղարաբաղում ծավալվող ողբերգությունը պահանջում է վճռական արձագանք Ֆրանսիայից, Եվրամիությանից և միջազգային հանրությունից՝ միջազգային իրավունքի, համընդհանուր իրավունքների, մարդասիրական իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ժողովրդավարության և կայունության աջակցմանը Եվրոպայի հարևան երկրներում»,- հայտարարել են Սենատի Հանրապետականների խմբի ղեկավար Բրունո Ռետայլոն և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազը, ովքեր նախաձեռնության հեղինակներն են։
Միևնույն ժամանակ, «Public Senat»-ը հիշեցրել է, որ բանաձևը պարտավորեցնող չէ Ֆրանսիայի կառավարության համար, այլ խորհրդատվական բնույթ է կրում և հանդիսանում է խորհրդարանականների մտահոգությունների արտահայտություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի բանաձև, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և Բաքվից պահանջում է երաշխավորել արցախահայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները։ Բանաձևը նաև նպատակ ունի «կանխելու ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ», որի սպառնալիքի մասին 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...