Որտե՞ղ է ավարտվելու հանձնելու պրոցեսը, որովհետև Ալիևը կանգ չի առնելու, Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Դուք և Ալիևը խոսում եք տարբեր բաների մասին, դուք շարունակ խոսում եք տալու մասին, Ալիևը՝ վերցնելու: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ սահմաններով եք սահմանելու, թե որտեղ է ավարտվելու այդ տալու պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու»,- իր հարցում ընդգծել է Խամոյանը:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա։
«Լեգիտիմությունն է լինելու և լեգիտիմությունն է մեր քաղաքական դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը»,- նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: