ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչպես են իշխանությունները պատկերացնում հետագա ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Armenia Today-ի հարցին, թե ռազմական համագործակցության ինչպիսի հեռանկարներ են տեսնում, պատգամավորը պատասխանեց, որ շարունակում են աշխատել ռուս գործընկերների հետ։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ։ Արդեն խոսել ենք, որ գնում ենք անվտանգության բալանսավորման ճանապարհով։ Եվ այս իմաստով աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ելնելով ՀՀ պետական շահից, ելնելով ՀՀ անվտանգությունից»,- ասաց նա։
Հարցին, թե Ռուսաստանից զենքի ձեռքբերման ի՞նչ նոր պայմանագրեր են հնարավոր, պատգամավորը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով հարցն ուղղել ՊՆ-ին։
Հունվարի 16-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտնել էր, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Ըստ պատգամավորի՝ զենքի խմբաքանակը Հայաստան է հասել վերջերս: Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում։