Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները: