ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին դիտարկել են իրավիճակը հայ ադրբեջանական սահմանին։
«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է տեղում իր պարեկային գործունեությունը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։
Հունվարի 18-ին Եվրոպական խորհուրդը հայտնել էր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման որոշման մասին։
2023-ի փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Առաքելության անձնակազմը կազմում էր մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում: