Բաքուն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային հավակնությունների դատապարտումն անվանել է «Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների սրում», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նաև մեղադրել է ԵՄ-ին՝ Ադրբեջանից ֆրանսիացի դիվանագետների արտաքսման իրավական հետաքննությանը միջամտելու մեջ։ Նրա խոսքով՝ Բաքուն ծրագրում է «ճնշել ցանկացած պնդում, որը հակասում է իր ազգային շահերին և սպառնալիքների լեզուն օրինականացնելու փորձերին»։
Ալիևը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերում իրականացնել, զորքերը հանել 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին գրավված դիրքերից։ Հունվարի 22-ին Բորելն Ադրբեջանին կոչ էր արել «վերադառնալ Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման առարկայական բանակցություններին» և հայտարարել էր, որ ԵՄ-ի համար անընդունելի է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։