Հայաստանը դեսպանատներին կից ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում։ Համապատասխան որոշումներն ընդունեց կառավարությունը հունվարի 25-ի նիստում։
Հիմնավորման մեջ ասված է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Նախագծի անհրաժեշտության հիմնավորման մեջ ասված է, որ ռազմական կցորդի առկայությունը Ղրղրզստանում նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:
Նախագծի համաձայն՝ Չեխիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի ռազմական կցորդի կողմից: